Մեր մասին

«Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ

«Էյվի քոնսալթինգ ընդ աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականի դեկտեմբերի 19-ին։ Ընկերությունը 2025 թվականից մատուցում է աուդիտորական ծառայություններ։

2025 թվականի հունվարի 23-ից «Էյվի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ն անդամակցում է «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպությանը։ Պալատը (նախկինում՝ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիա) 2004 թվականից հանդիսանում է Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) անդամ։

Ընկերության անձնակազմում ընդգրկված են որակավորված աուդիտորներ, փորձագետ հաշվապահներ, ֆինանսական և հարկային խորհրդատուներ, այլ մասնագիտական ոլորտների ներկայացուցիչներ։ Ընկերությունում կարևոր տեղ է զբաղեցնում էթիկայի բարձր չափանիշների պահպանումը՝ համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կողմից սահմանված էթիկայի կոդեքսի։